Пт. Май 27th, 2022

Յուրաքանչյուր երեխայի համար կյանքում չկա ավելի մեծ պաշտպանություն քան

մոր աղոթքն ու օրհնանքը:Տեր Հիսուս Քրիստոս, Աստծո Որդի, խնդրում եմ լսիր ինձ, մեղավորիս,քո ողորմությանն եմ հանձնում զավակիս, փր-կիր նրան հանուն Քո անվան:

Տեր, ներիր նրա բոլոր մեղքերը, որը նա կկատարի գիտակցաբար և անգիտակցաբար: Տեր, նրան դիր ճշմարիտ ուղու վրա,թող նա քայլի քո ընտրած ճանապարհով,փրկիր նրա հոգին և մարմինը:

Տեր,օրհնիր նրան տանը,տան մերձակայքում, դաշտում, աշխատավայրում, ճանապարհին, ցանկացած վայրում, որտեղ էլ նա լինի:

Թող ամեն տեղ նա գտնվի քո իշխանության տակ:Պաշտպանիր նրան բոլոր թռչող գնդակներից,նետերից, դա-նակից, թրից, թույնից, հրդեհից, մահաբեր հիվանդություններից:

Տեր պաշտպանիր նրան բոլոր տեսանելի և անտես թշնամիներից, բոլոր տեսակի դժբախտություններից ու ան-հաջողություններից:Տեր, նրան հեռու պահիր բոլոր հիվանդություններից, հեռու պահիր վնասակար սովորութ-յուններից և հոգեկան ծանր ապրումներից և վշտից:

Տեր, օրհնիր ինձ, մեղավորիս ու արժանավորիս, օրհնիր իմ տունն ու իմ զավակների ամեն բացվող առավոտը, երեկոներն ու գիշերները, հանուն Քո անվան, քանի որ Քոնն է արքայությունը և հոզորությունը և փառքը հավիտյանս հավիտենից:

Ամեն: