Пт. Май 27th, 2022

Երգչուհի

Ծնվել է 1975թ. հունիսի 10-ին, ՀՀ Ալավերդի քաղաքում: 1992թ. ավարտել է Ալավերդիի թիվ 12 միջնակարգ դպրոցը: Զուգահեռ սովորել է երաժշտական դպրոցի բալետի բաժնում: 9 տարեկանից սկսել է երգել, 13 տարեկանից` Ալավերդու «Թագուհի» խմբում, որի ժամանակ թողարկել է «Քո աչքերի սև փայլը» առաջին ձայներիզը: Բազմաթիվ

համերգներ է ունեցել Հայաստանի մարզերում: 1 9 8 7թ. մասնակցել է Ալավերդիի Ա.Բաբաջանյանի անվան երգի փառատոնին և ստացել 2-րդ ու «Լավագույն բեմական արտահայտչականություն» մրցանակները: 1 9 8 9թ. մասնակցել է Եղեգնաձորի հանրապետական հեղինակային երգի փառատոնին, որտեղ դարձել է դափնեկիր: 1 9 9 3թ.

տեղափոխվել է Երևան ու սկսել աշխատել «Արձագանք» ստուդիայի հետ: 1 9 9 5թ. թողարկել է թվով 2-րդ՝ «Դու իմ լավ ընկեր» ձայնասկավառակը: 1 9 9 6թ. նկարահանվել է «Մեր բակը» ֆիլմում, որից հետո սկսել է համագործակցել «Արդինի» ստուդիայի հետ և թողարկել 3-րդ ձայասկավառակը: 2 0 0 0թ-ից աշխատում է որպես անհատ երգչուհի:

Բազմաթիվ համերգներով եղել է արտերկրում՝ Ռուսաստան, ԱՄՆ, Նիդերլանդներ, Ֆրանսիա, Գերմանիա, Իրան: Թողարկել է նաև «Քեզ համար» (2002թ.), «Իմ հու յսն ես» (2004թ.) ձայնասկավառակները: Նկարահանել է շուրջ 15 տեսահոլովակ: