Вс. Май 29th, 2022

Մի քանի կարևոր կանոն, որոնց հիմքում ընկած են Աստծո պատվիրանները:

Աստված մարդուն տառապանքների համար չէ ստեղծել. մարդ պիտի ուրախանա, վայելի կյանքը, սիրի և ստեղծագործի: Ավելի քիչ գանգատվեք կյանքից, միշտ հիշեք, որ կան մարդիկ, ով ավելի վատ է ապրում, քան դուք:

Յուրաքանչյուր մարդ հենց այնպես չի գալիս այս աշխարհ. նա պիտի ինչ-որ կերպ լավացնի շրջակա աշխարհը: Աստված տալիս է մարդուն տաղանդ, ուժ և ունակություններ:Աստծո կողմից տրված պարգևը պետք է օգտագործել շրջակա աշխարհը կատարելագործելու, նաև այն բոլորին օգնելու համար, ով ունի դրա կարիքը:

Փորձեք սիրով լցնել ձեր և ձեր մտերիմների կյանքը. այդպես կստեղծեք բարենպաստ պայմաններ և ֆինանսական բարեկեցություն: Եվ հակառակը, ագրեսիան կարտահայտվի կյանքի որակի վատացմամբ:

Կյանքում ոչինչ պատահական չի լինում. մեր մտքերով, խոսքերով, գործողություններով և արարքներով մենք ձևավորում ենք մեր այսօրվա իրականությունը և ապագան: Այնպես որ, ձեզանից է կախված, դուք կտառապեք թե կվայելեք կյանքը:

Մտքերը ձևավորում են իրադարձությունները: Սովորեք դրական մտածել և դուք ստեղծեք ձեզ ուրախացնող իրականությունը:

Ինչ իրավիճակ էլ որ ստեղծվի, միշտ մնացեք հանգիստ, պահպանեք դրական տրամադրվածություն,հավատացեք ձեր ուժերին և Աստծո օգնությանը:

Փորձեք լսել Աստծո ձայնը. պարզապես տվեք հարցը, որի պատասխանը ուզում եք ստանալ, և լսեք ձեր ենթագիտակցության ձայնը:

Յուրաքանչյուր մարդ կարող է փրկվել Աստծո օգնությամբ: Աստված ապրում է յուրաքանչյուրիս ներսում:

Անկախ նրանից, թե որքան ծանր են մեր արարքները, Աստված՝ միևնույնն է, սիրում է մեզանից յուրաքանչյուրին: Հիշեք, որ Աստված տալիս է այն, ինչի կարիքը մենք ունենք այդ պահին:

Մարդու անհաջողությունների պատճառը կայանում է ոչ թե ուրիշ մարդկանց, այլ իրենց մեջ: Քայքայող ինֆորմացիան թունավորում է մեր կյանքը և թույլ չի տալիս լինել երջանիկ:

Մարդու մեջ կա ամեն ինչ. և իշխանություն, և փառք, և գումար: Խնդիրը կայանում է նրանում, որ ազատեք այն ամենը, ինչ կա ձեր ներսում:

Մի բաժանեք ձեր շրջապատի մարդկանց «լավ» ու «վատի»: Մենք այնպիսինն ենք, ինչպիսին որ կանք: Եթե ձեր կոլեգան վատն է, ապա հնարավոր է, որ նա լավն է ուրիշ մեկի համար:

Ճանաչեք ինքներդ ձեզ: Փորձեք բացահայտել ձեր մեջ թաքնված տաղանդներն ու ունակությունները:

Աստծո համար չկան այսպիսի հասկացություններ, ինչպիսիք են՝ մեղք, պատիժ: Կարևոր է հարցնել, ոչ թե «ինչի՞ պատճառով», այլ ոչ թե «ինչի՞ համար»: Աստված ընդունում է, որ մարդիկ կարող են սխալներ գործել, բնականաբար, թույլ է տալիս ուղղել դրանք:

Աստված անում է ամեն ինչ, որ դուք լինեք երջանիկ: