Пт. Май 20th, 2022

Երկրորդ գրառումը Անահիտ Սիմոնյանը վերնագրել է այսպես. «Նամակ քեզ, Հայկոս»։
Մենք աղքատացանք, իսկ ինքը գնաց վերև. ընկերները հուզիչ գրառումներ են արել Հայկոյի մասին

«Ես գիտեմ, որ դու ինձ լսում ես… Ես գիտեմ, որ դու միշտ մոտ կլինես և կհուշես ականջիս, թե ինչպես վարվեմ Արմանի հետ:. Քանի որ միայն դու էիր հասկանում նրա լեզուն… Դու մինչև վերջ հաշտեցնում էիր մեզ` ասելով, որ երկու երեխա ունես։ Երբ վիճում էինք նրա հետ, միայն դու էիր կարողանում հաշտեցնել մեզ, զանգում էր ինձ ու ասում. «Ան, անկախ

մեն ինչից, քնքուշ եղիր հետը, գնա, գրկիր, համբուրիր նրան»։ Հետո զանգում էիր Արմանին ու ասում. «Մայրդ իրավացի է, գնա, գրկիր, համբուրիր նրան, դու փոքրն ես, դու որպես տղամարդ պիտի առաջին քայլն անես»։ Չնայած մեր անձնական թյուրըմբռնումներին, մենք միշտ միասին էինք, և դա երբեք չէր հեռացնում մեր հոգիները։ Դու արթնանում էիր, զանգում

ինձ, ես արթնանում էի, զանգում քեզ, և մինչև քո վերջին օրը մենք զգում էինք, որ աշխարհում ավելի հարազատ մարդ չկա, և չի կարող լինել որևէ մեկը, ով կկիսի մեր ուրախությունը կամ տխրությունը։ Այնպես որ ոչ ոք չի կարող հասկանալ և զգալ այն ցավը, որն իմ սրտում սպի կդառնա ընդմիշտ։ Ես չեմ կարող մեր երեխային նվիրել այն հույզերը, որոնք դու էիր

տալիս, քանի որ ձեր կապն ուրիշ էր։ Դուք` որպես մեկ ամբողջություն, սիրում էիք իրար ու կատակում, թե ես կրկին կխանդեմ։ Թող որ ես խանդով ապրեի ձեր սիրո հանդեպ, բայց քո ներկայությամբ։ Երանի կարողանայի օգնել քեզ։ Բայց չկարողացա։. Ներիր ինձ, որ չկարողացա…»,– եզրափակել է երգչուհին։