Вс. Май 29th, 2022

Մեր տեղեկություններով՝ Սիսիանի Բժշկական կենտրոն է տեղափոխվել այսօր զոհված զինծառայողներից մեկի դին։ Ըստ տեղեկությունների զինծառայողը գյումրեցի է։

Տեղեկությունը փորձեցինք ճշտել Սիսիանի բժշկական կենտրոնից։ Ընդունարանի աշխատակցուհին hraparak.am-ին փոխանցեց, որ հիվանդանոց տեղափոխված վիրավոր զինծառայողների եւ այլնի մասին որևէ ինֆորմացիա ինքը չի կարող տրամադրել։ Իսկ ով է իրավասու պատասխանել մեր հարցերին , աշխատակցուհին ասաց, որ միայն բժշկական հաստատության տնօրենը․ «Վաղը էս համարով զանգահարեք, գուցե կապվեք» ։

Հիշեցնենք, որ այսօր ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների՝ հայկական դիրքերի վրա նախաձեռնած հարձակման հետևանքով սկսված մարտերի արդյունքում հայկական կողմն ունի տասնյակ զոհեր և վիրավորներ, 12 գերեվարված, որոնց վերաբերյալ տվյալները ճշտվում են, ինչպես նաև հայտնի է երկու մարտական դիրքի կորստյան մասին։