Пт. Май 20th, 2022

Հարգելի՛ ընթերցող տեսանյութը տեղադրված է ամենшվերջում․

Մինչև դա մի փոքր ինֆnրմացիա

«Նա սիրում է ինձ անդավաճան սիրով, ես էլ՝ նրան»։ Դերասանուհի Անի Երանյանի Bravo.am-ի հետ նոր զրույցը խոստովանությունների եւ մտորումների հետաքրքիր արձանագրություն է դարձել: Նա մեզ է տրամադրել նաեւ իր նոր ֆոտոշարքը:

Մանկությունը

Երազանքների մանկություն եմ ունեցել: Մեծացել ու դաստիարակվել եմ մեծ սիրո ու ուշադրության միջավայրում: Կոնկրետ որեւէ պատմություն հիմա չեմ մտաբերում, որ պատմեմ, բայց այն, որ իրոք անհոգ եւ գեղեցիկ է եղել մանկությունս, կարող եմ վստահ ասել:

«Չհասկացան, որ դա պարզապես լռություն է» Պատանեկան տարիներին ավելի հաճախ էի լսում, որ գոռոզ եմ եւ մեծամիտ: Դժվար թե անծանոթ մարդիկ տեսնեին ինձ ժպտալիս, բայց մինչ օրս չհասկացան, որ դա պարզապես լռություն է, այլ ոչ թե գոռոզություն: Դպրոցում ուսուցիչներիս կողմից սիրված եմ եղել, ընկերասեր ու աշխույժ: Թեեւ շփման մեջ բաց էի, բայց միեւնույն ժամանակ քիչ մարդկանց էի մոտ թողնում ինձ: Հիմա ավելի կամակոր եմ. գուցե ավելի շատ եմ ժպտում, գուցե. չգիտեմ:


Անի Երանյան
Կամակորը Ինչպես իմ կյանքի յուրաքանչյուր փուլ, կարիերայի փուլը եւս չսպասված էր, բայց սկսվեց աշխույժ, գեղեցիկ ու դեռ պահպանվում է: Արդեն 12 տարի է անցել, բայց իմ սերը նրա եւ նրա սերն իմ հանդեպ անդավաճան է: Փորձել եմ զբաղվել այլ բանով, փորձել եմ բավական մեծ

դադար վերցնել, բայց կամակորը չի թողնում. սիրում է ինձ անդավաճան սիրով, ես էլ՝ նրան: