Пт. Апр 19th, 2024

Ուղարկի՜ր պահապան հրեշտակների զորքերը և ազատի՜ր նրանց բոլոր վտանգներից, անշուշտ՝ մեր Աստծո բարեխնամ կամքի համաձայն, Ով ավելի լավ գիտի մեզնից յուրաքանչյուրի բարիքը։ Մայր Աստծո և Մայր մարդկանց, ահա՛ զավակներդ քո առաջ են, հոգով ու սրտով ծնկի եկած։ Ընդունի՜ր մեր աղոթքը և մայրական օրհնությունդ առատ տարածի՜ր բոլորիս վրա։


Հայր մեր, որ երկնքում ես, թող սրբացվի՜ Քո Անունը. թող գա՜ Քո Արքայությունը. թող Քո կամքը կատարվի՜ երկրի վրա այնպե՛ս, ինչպես երկնքում է։ Մեր ամենօրյա հացը տո՜ւր մեզ այսօր. և ների՜ր մեզ մեր մեղքերը, ինչպես մենք էլ ներում ենք մեր հանդեպ մեղանչածներին. և մի՛ լքիր մեզ փորձության պահին, այլ՝ ազատի՜ր մեզ չարից.

Հզոր աղոթք, որը կօգնի ու կփրկի Ձեզ ցանկացած դժվար իրավիճակում — NEWS FROM MEDIABLOG

քանի որ Քոնն է արքայությունը և զորությունը և փառքը հավիտյանս հավիտենից։ Ամեն։ Ողջո՜ւյն քեզ, շնորհներով լի Մարիամ, Տերը քո հետ է։

Զորեղ աղոթք, որով կարող եք օգնություն խնդրել Տիրոջից ցանկացած հարցում — NEWS FROM MEDIABLOG

Օրհնյա՜լ ես դու կանանց մեջ և օրհնյա՜լ է որովայնիդ պտուղը՝ Հիսուս։ Սրբուհի Մարիամ, Աստվածամայր, բարեխոսի՜ր մեր՝ մեղավորներիս համար այժմ և մեր մահվան ժամին։ Ամեն։