Пт. Мар 29th, 2024

Հարգելի՛ ընթերցող մինչ բուն նյութին անցնելը

մի փոքր ինֆnրմացիա

Հոդված 1. «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-134-Ն օրենքի /այսուհետ` Օրենք/ հոդված 1-ի 1-ին մասում «և կենցաղային» բառերը փոխարինել «, կենցաղային և ակումբային» բառերով:

Հոդված 2. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ` 5.2-րդ և 5.3-րդ հոդվածներով.

«Հոդված 5.2. Բնակչությանը նվազագույն առևտրի օբյեկտների, հանրային սննդի, ակումբային և կենցաղային ծառայությունների մակերեսներով ապա հովվածության չափորոշիչները և դրանց տեղաբաշխման առանձնահատկությունները

Հայաստանի Հանրապետության բնակավայրերում առևտրի օբյեկտների, հանրային սննդի, шկումբային և կենցաղային ծառայությունների բնակչության ապահովվածության նորմանսահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հայաստանի Հանրապետության բնակավայրերում шռևտրի օբյեկտների, հանրային սննդի, ակումբային և կենցաղային ծառայությունների տեղակայումը (վերակառուցումը) թույլատրվում է բնակավայրերի քաղաքաշինական ծրագրային փшստաթղթերի` համայնքների գլխավոր հատակագծերին և քաղաքաշինական գոտիավորման նախագծերին համապատասխան:

Հիմք ընդունելով սույն հոդվածի 1-ին մասի պահանջները առևտրի օբյեկտների, հանրային սննդի, ակումբային և կենցաղային ծառայությունների տեղակայման (վերակառուցման) թույլատվությունը բնակավայրում տալիս է համայնքի ղեկավարը, Երևանում` քաղաքապետը` օրենսդրությամբ սահմանված կարգով:
Սույն հոդվածի պահանջները չեն տարածվում բնшկավայրերից դուրս համայնքի վարչական տարածքում տեղակայվող (վերակառուցվող) առևտրի օբյեկտների, հանրային սննդի, ակումբային և կենցաղային ծառայությունների վրա:»:

Հոդված 5.3. Առևտրի օբյեկտների, հանրային սննդի, ակումբային և կենցաղային ծառայությունների հաշվառման ռեեստրի վարումը

Տեղական ինքնակառավարման մարմինները վարում են համայնքի տարածքում գործող առևտրի օբյեկտների, հանրային սննդի, ակումբային և կենցաղային ծառայությունների հաշվառման ռեեստրը:

Առևտրի օբյեկտների, հանրային սննդի, ակումբային և կենցաղային ծառայությունների հաշվառման ռեեստրի վարման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։

ՏԵՍԱՆՅՈՒԹԸ՝