Чт. Апр 25th, 2024

Կոթիի բնակիչ Վահան Ազիբեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ճանաչեք իրեն, մարդիկ…
Գուրգենն է, ով Սյունիքում տեղի ունեցած պատերազմի ժամանակ մի քայլ անգամ չնահանջեց, մինչև վերջին շունչը կռիվ է մղել։
Գուրգենը, տեսնելով, որ պատրոնները վերջացել է, կապ է տվել ասելով.

-Պատրոն չունեմ, բայց ոչ ես կհանձնվեմ, ոչ էլ պոստը կտամ, հետո նռնակով պայթեցրել է իրեն։

Այսօր հերոսի դին մեզ փոխանցելու ժամանակ նույնիսկ թշնամու զինվորներն էին հարգանքով լցված Հերոս Հայ զինվորական Գուրգենի նկատմամբ։

Գուրգենը դիրքի ավագն էր, պայմանագրային զինծառայող։

Շնորհակալ ենք, հերո՜ս եղբայր…

Երանի պատրոնները չվերջանային»: