Сб. Апр 20th, 2024

Զորավոր,արդար և անարատ Աստված , Քո առջև կանգնած եմ հոգուս և մարմնիս անդարմանելի ու սաստիկ ցավերով:

Ահա ցավս եղավ մե ղքիս պատասխանը և հիվա նդությունը դարձավ իմ մշտական ուղեկիցը՝ որպես արատավոր վարքիս անհերքելի ապացույց:

Տե՜ր իմ, նայի՜ր ինձ, նայի՜ր իմ տանջալլուկ վիճակին ,որը կարոտ է նորոգման և ապաքինման,խղճա՜ և ների՜ր ինձ Քո օրենքիդ և սրբությանդ առջև մեղա նչելուս համար՝

Անտարբերությամբ,ա գահությամբ,անխղճությամբ,սաս տկասրտությամբ,բանսարկությամբ և դատարկաբանությամբ:

Հեռու՜ պահիր ինձ իմ անօրինություններից և նորոգիր իմ մեջ մաքուր միտք,անարատ սիրտ և Աստվածընկալ հոգի: