Сб. Апр 20th, 2024

Երգչուհի Անահիտ Սիմոնյանը համոզված է, որ երբեք չի կարողանա լրացնել Հայկոյի տեղը. նա երգչի մահից հետո բաց նամակ է գրել նախկին ամուսնուն։


Երգիչ Հայկոյի նախկին կինը` Անահիտ Սիմոնյանը, հուզիչ գրառումներ է արել Instagram–ում` նշելով, որ որդին դեռ չգիտի հոր մահվան մասին։ Երկու գրառման վերջում էլ նա ներողություն է խնդրել Հայկոյից։
«Դու միշտ կատակում էիր, որ արդեն մեծ ես ու չես ապրի մինչև Արմանի հարսանիքը։ Ինչո՞ւ այդպես կատակեցիր և ինձ մենակ թողեցիր այս հսկայական ու դաժան աշխարհում։ Մեզ թողեցիր առանց հենարանի, առանց թիկունքի, առանց իմաստի։

Ես երբեք չեմ կարողանա լրացնել քո տեղը մեր երեխայի սրտում … Եվ չգիտեմ` ինչպես նրան ասեմ այդ մասին… Շատ եմ վախենում… Դու բուժքույրին ասում էիր, որ ես ուժեղ եմ, ես ցանկացած հարց կլուծեմ, բայց դու չէիր հասկանում, որ ես ուժեղ էի, երբ զգում էի, որ դու կաս, որ եթե ինձ հետ ինչ-որ բան պատահի, Արմանը հայր ունի, և նա երբեք թույլ չի տա, որ որդուն նեղացնեն։ Առանց քեզ ես թույլ եմ ու անզոր, ես չեմ կարողանում ասել Արմանին…

Ես նրան փակել եմ տանը, որ դրսում որևէ մեկը նրան չասի այդ մասին։ Ես տեսնում եմ, թե ինչպես է նա ապրում իր մանկական կյանքով և գաղափար չունի, թե ինչու են բոլորը սգում։ Եվ ես չեմ կարող նրան այդ մասին ասել։ Պարզապես չեմ կարող… Ինչո՞ւ դա թողեցիր իմ ուսերին, ինչո՞ւ: Բոլորը հիմա ասում են, որ ես պետք է ուժեղ լինեմ, պետք է և՛ մայր

լինեմ, և՛ հայր, բայց ես չեմ կարող փոխարինել քեզ։ Ինչո՞ւ է Աստված վերցնում լավագույններին: Ինչու… Ես չեմ կարողանում գտնել այս հարցի պատասխանը և երբեք չեմ կարողանա… Հանգչիր խաղաղությամբ, բայց խոստացիր միշտ լինել մեր կողքին։ Դարձիր մեր պահապան հրեշտակը։ Իմ ամենահարազատ մարդ։ Ներիր ինձ…»,– գրել է նա։
Հանրապետության հրապարակում այս օրերին կհնչեն Հայկոյի երգերը

Հայկոյի նախկին կանայք դուք չգնահատեցիք են խելոք են բարի տղային :

մանավանդ Հասմիկը Դոգ Վարդան Ղուկասյան