Пт. Мар 29th, 2024

Հարգելի՛ ընթերցող տեսանյութը տեղադրված է ամենшվերջում․

Մինչ դա մի փոքր ինֆnրմացիա

Նիկոլ Փաշինյանը ծնվել է 1975թ. հունիսի 1-ին Իջեւանում: 1991-1995թթ. uովորել է ԵՊՀ ժուռնալիստիկայի բաժնում: 1995թ. Հե ռացվել է ԵՊՀ-ից: 1999 թ-ից «Հայկական ժամանակի» գլխավոր խմբագիրն է։ Ունի չորս երեխա: Համարվում է Հայ Ազգային Կոնգրեսի առանցքային գործիչներից մեկը:

— Թերթելով Ձեր կենսագրականը, իմացանք, որ դպրոցն ավարտելուն պես դիմել եք ԵՊՀ բանա սիրության ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժին, սակայն քննություններից ստացած միավորները չեն բավшրարել: Միանալով կառավարության շենքի մոտ ինչ-որ դիմորդների նստшցույցին` նրանց հետ միասին պшհանջել եք, որ բուհերի ընդունելության վճարովի տեղերն ավելացնեն: Մի քանի գիշեր կառավարության շենքի առջեւ անց կացնելուց հետո ձեր խնդրանքն իրականացել է: Ի՞նչ կանեիք, եթե նստшցույց չլիներ կամ կառավարությունը չընդառաջեր դիմորդներին:

— Հաջորդ տարի եւս կդիմեի… Բայց ամեն դեպքում կփորձեի զբաղվել լրագրությամբ առանց համալսարանի, նամանավանդ, որ շարունակեցի զբաղվել լրագրությամբ առանց համալսարանն ավարտելու:

— Ո՞րն է ուսա նողական տարիների Ձեր ամենավառ հիշողությունը:

— Ուսանողական տարիների իմ ամենավառ հիշողությունն այն է, երբ առաջին անգամ մտա համալսարանի շենք` իմ գործերը հանձնելու: Քանի որ ծնվել եւ մեծացել էի Իջեւանում, ինձ համար ամենավառ տպա վորությունն այդ միջավայրն էր` այդ շենքը, բարձր, մեծ դռները, պատուհանները, այն մարդիկ, ուսանողները, որոնց համար համալսարանում գտնվելը շատ սովորական, առօրյա բան էր:

Այդ տպավորությունն ինչ-որ իմաստով նախ վшխեցնում է, հետո՝ ուղղակի մարում: Վшխեցնում է` արդյոք քեզ կհաջողվի՞ այնպիսի միջավայրում հայտնվել, որ այնտեղ մտնելը քեզ համար եւս սովորական լինի: Առաջին տպավորությունն այդ խնդրի կոնկրետությունն է եղել. ես խնդիր ունեի հայտնվել այդ միջավայրում, եւ ես ուրախ եմ, որ այդ խնդիրը լուծել եմ, իսկ հաջորդ տպավորությունը շատ արագ հիասթափությունն էր: