Пт. Апр 19th, 2024

Բիշքեկի կենտրոնում երեք անգամ պայթյուն է որոտացել։ Այս մասին հայտնում է ria.ru-ն։ Դեպքը տեղի է ունեցել «Անտոշկա» արագ սննդի կետում՝ Չուի

և Էրկինդիկ փողոցների խաչմերուկում: Ականատեսների խոսքով՝ նախ որոտացել է առաջին պայթյունը, որոշ ժամանակ անց՝ ևս երկուսը, ինչից հետո հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր են ժամանել հրշեջ-փրկարարները, բժիշկներն ու ոստիկանության աշխատակիցները։ Նշվում է, որ պայթյունի

արդյունքում զոհեր կան, սակայն նրանց ճշգրիտ թիվը դեռ հայտնի չէ: Նախնական տվյալներով՝ պայթել են սրճարանի գազի բալոնները։