Пт. Мар 29th, 2024

Ստյոպա Սաֆարյանը գրում է. Չեմ հիշում, որ Ռոբերտ Քոչարյանը մեկ տարի առաջ պատերազմի 44 օրերին գեթ մեկ անգամ կոչ աներ դիմադրել թուրքական ագրեսիային։ Եվ ոչ միայն ինքը’ Մայր

Աթոռից մինչեւ նախկին նախագահներ, քաղաքական ուժեր… Թուրքին դիմադրել պետք չէր, զորքին կոչ եւ ոգեշնչում պետք չէր, հասարակության ոգին ու համախմբվածությունը պետք չէր… Այն էլ հանուն այն Արցախի, որտեղից էր ինքը…

Կգտնվի մեկ լրագրող, որն այդ օրը կուղղի հետևյալ հարցերը. դուք 1999-2001թ. Հայաստանի Հանրապետության անունից այո եք ասել Սյունիքով Ադրբեջան-Նախիջեան միջանցքի տարբեր մոդիֆիկացիաների։ Չեք կարծում, որ Ալիևն այսօր

ձեր ծրագիրը Հայաստանի դեմ է օգտագործում? Կողմ եք, թե դեմ? Եթե դեմ եք, ապա այդ թվերին ինչու Հայաստանի անունից դա «ընդունելի» համարեցիք? Ինչու մեկ տարի առաջ այս օրերին թուրքին համազգային դիմադրելու կոչ արեցիք?
ՍՏՅՈՊԱ ՍԱՖԱՐՅԱՆ