Чт. Мар 28th, 2024

կողոպտել են դերասան Ստեփան Ղամբարյանի բնակարանը՝ տանտերերին պատճառելով շուրջ 1 միլիոն 200 հազար դրամի նյութական վնաս, A y s o r.a m-ի հետ զրույցում այս մասին ասաց դերասանը: Վերջինս մեկտեղ ուրախությամբ նկատեց՝ իրենց բախտը բերել է, որ այդ ժամին տանը մարդ չի եղել՝ մայրը, փոքրիկն ու կինը դրսում են եղել:

«Տունս Սիլաչիի տարածքում է: Ցերեկը ժամը 13:00-ից 16:00-ի հատվածում են տուն մտել: Մայրս տանից դուրս է եկել ու միայն ներքևի կողպեքն է փակ եղել: Հարմարեցված բանալիով դուռը բացել ու տուն են մտել: Փառք Աստծո՝ այդ ժամին տանը մարդ չի եղել», – մանրամասնեց մեր զրուցակիցը:


Ղամբարյանների տանից գողացել են «MacBook» ֆիմայի համակարգիչ, IPad, նաև՝ Ստեփան Ղամբարյանի անվանական, օրինական 2 ատրճանակները: Դերասանն արդեն դիմել է ոստիկանություն:

«Տանն ամեն ինչ ավիրած, խառնած էր, հավանաբար՝ գումար կամ ոսկի են փնտրել: Բայց մենք տանը ո’չ ոսկի ունեինք, ո’չ էլ գումար: Զենքերը գրանցված, հաշվառված են, ու ես անհրաժեշտ համարեցի դիմել իրավապահներին: Իրենք ամեն ինչ արձանագրել են», – նշեց նա:

Ստեփան Ղամբարյանն այս գողության մեջ որևէ մեկին չի կասկածում: Ասում է՝ ցավոք, նման դեպքերը հիմա շատացել են, պետք է հետամուտ լինել ու այս խնդիրը վերացնել:

«Չգիտեմ՝ համաներու՞մն է պատճառը, թե՞ դրսից խմբեր են ներթափանցել Հայաստան, որոնք բնակարանների թալանով են զբաղվում, բայց գրեթե ամեն օր նման խնդրի հետ առնչվում է մեր քաղաքացին: Այս ամենի դեմը պետք է շտապ առնել»,-եզրափակեց Aysor.am-ի զրուցակիցը: