Սպասված և շատ լավ լուր թոշակառուների համար. . Որոշումը ընդունվեց քիչ առաջ․․․ admin777222, 30.11.2023 ՀՀ ԱԺ տնտեսական հանձնաժողովն քննարկեց եւ դրական եզրակացություն տվեց «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու նախագծին, որը կառավարությունն անհետաձգելի է համարել: Հիմնական զեկուցող Սմբատ Սաիյանը հայտարարեց, որ նախագծի նպատակն է կենսաթոշակառուների շրջանում ծայրահեղ աղքատությունը հաղթահարելը: 2019 թվականի հունիսի 1-ի դրությամբ կենսաթոշակառուների թիվը կանխատեսվում է 497394: Այնուհետ մեջբերվեց 2017 թվականի «Հայաստանի սոցիալական պատկերը եւ աղքատությունը, 2017» զեկույցը, համաձայն որի ծայրահեղ աղքատության գիծը 2016 թվականին կազմել է 23313 դրամ: Յուրաքանչյուր տարի կիրառելով 3 տոկոս գնաճ` պարենային (ծայրահեղ) աղքատության գիծը 2019 թվականին կանխատեսվում է 25500 դրամ: Դիտեք նաև այս անչափ հուզիչ տեսանյութը..․․ Փոխնախարարը ներկայացրեց, որ հաշվի է առնվել իրավիճակը եւ կենսաթոշակառուների շրջանում աղքատությունը նվազեցնելու կառավարության նպատակադրումը՝ առաջարկվել է պետական կենսաթոշակային ապահովության համակարգում ներդնել նոր գործիք՝ նվազագույն կենսաթոշակի չափ: «Նվազագույն կենսաթոշակի չափը սահմանելու լիազորությունը վերապահվելու է ՀՀ կառավարությանը: Այս գործիքը հնարավորություն կտա էլ ավելի հասցեական դարձնել վարվող քաղաքականությունը՝ թիրախավորելով ցածր կենսաթոշակները: Սա նախատեսում է բյուջեի ծախսերի ավելացում, դրանք 2019-ի բյուջեով նախատեսված են: Օրենքի ընդունումից հետո, դրան հետադարձ ուժ կտրվի եւ վերահաշվարկ կիրականացվի ընթացիկ տարում վճարված կենսաթոշակների մասով: Տարբերությունը կվճարվի քաղաքացիներին»: Տեղեկացրեք Ձեր մտերիմներին Լրատվություն