Ср. Авг 17th, 2022

Շնորհակալ եմ քեզ,

ով Տեր, մեր Աստվածը,

որ հանգիստ ու խաղաղ քուն տվեցիր ինձ այս գիշեր,

և արթնացնելով` լույսը աչքերիս տվեցիր,

որ վաղ առավոտյան երկրպագենք քո փառավոր ու սուրբ անունը:

Աղաչում եմ քեզ, Տեր, թույլ տուր, որ խաղաղությամբ անցկացնեմ

այս օրը, պահպանիր, որպեսզի այս աշխարհում փորձություններից հեռու մնամ,

դավաճանություն երբեք չտեսնեմ, ու չհիասթափվեմ իմ սիրելիներից:

Թող որ հավիտենական թագավորես այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից: Ամեն: