Ср. Фев 28th, 2024

Նոյեմբերի 28-ին՝ ժամը 20։35-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Երևան ավտոճանապարհին՝ նախկին ՃՈ հենակետի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:50-ին, մարվել՝ 21:05-ին: Այրվել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Ս․ Ա․, ծնված 1960 թ․) հետևի անիվները և սրահը։



նյութի աղբյուր