Пт. Дек 2nd, 2022

Գեղամասար խոշորացված համայնքի սահմանին թշնամին մեծ թվով զինծառայողներ և և զինտեխնիկա է կուտակում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գեղամասարի ղեկավար Հակոբ Ավետյանը։

«Շատ լարված վիճակ է։ Կեսօրից սկսած թշնամու կրակոցներ է հնչեցնում, մեր կողմն էլ պասիվ չէ, պաշտպանական միջոցներ են ձեռնարկվում։ Այս պահին բարձր զգոնությամբ սպասում ենք, թե ինչ պետք է լինի։ Այս պահին կրակոցները շատ չեն, հանդարտ է»,- նշեց նա։

Հակոբ Ավետյանն խոսքով՝ բնակիչների մոտ խուճապ չկա։

«Ինչ-որ տեղ նույնիսկ բնակիչների համար այս ամենը սովորական է դարձել, ամեն ինչ տեսել են։ Հիմա պատրաստ սպասում են ամեն իրավիճակի՝ արագ արձագանքելու համար։ Բնակիչները միշտ էլ պատրաստ են մարտական գործողությունների մասնակցել»,- ընդգծեց Հակոբ Ավետյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Սոթքի հանքավայրի աշխատակիցները տարհանվել են, հանքավայրի աշխատանքները դադարեցվել են։