Вс. Июл 3rd, 2022

Երևանում քովիդով վարակված 10-ամյա երեխա է մահացել։ Դեպքը տեղի է ունեցել երեք օր առաջ Արաբկիր բժշկական կենտրոնում։ Հայաստանում քովիդով վարակված երեխայի մահվան երկրորդ դեպքն է։ Ըստ Առողջապահության նախարարության


գլխավոր մանկաբույժ Սերգեյ Սարգսյանի՝ երեխան Արաբկիր բժշկական կենտրոն է ընդունվել դիաբետիկ կոմայով՝ շաքարախտի բարդությամբ։ «Երեխան ընդունվել է դիաբետիկ կոմայով, սրընթաց սուր զարգացող առաջին տիպի դիաբետով», – ասաց


Սարգսյանը։ Մինչ «Արաբկիր» հասնելը, նախ ծնողները դիմել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն՝ սեպտեմբերի 22-ին։ Երեխայի վիճակն արդեն ծանր է եղել։ Կենտրոնի Վերակենդանացման բաժնի վարիչ Աննա Չոբանյանը մանրամասնեց՝

հետազոտել ու նույն օրն էլ պարզել են, որ շաքարային դիաբետ ունի։ «Կատարվել են բոլոր հետազոտությունները միանգամից և առաջին անգամ իր կյանքում հայտնաբերվել է շաքարային դիաբետ։ Ինքը շատ վատ էր և միանգամից տեսանք, որ շաքարի շատ բարձր թվեր ունի», – ներկայացրեց Չոբանյանը։