Ср. Фев 28th, 2024

Այսօր աշխարհը նշում է մարդու իրավունքների պաշտպանության օրը։ 1948 թվականի դեկտեմբերի 10-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի երրորդ նստաշրջանում ընդունվել է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը: Դրանից երկու տարի անց՝ 1950 թվականին ՄԱԿ-ը դեկտեմբերի 10-ը հռչակեց Մարդու իրավունքների օր: Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը ձևավորվեց մինչ այդ երկու համաշխարհային պատերազմի պատճառների և նրանց հետևանքների վերլուծության արդյունքում։

Միջազգային հանրությունն ամրագրեց, որ պատերազմները ծագում են պետությունների կողմից մարդու արժանապատվության հանդեպ պատշաճ հարգանքի և պատասխանատվության բացակայության հետևանքով։ Հռչակագրի ընդունումից հետո ավելի քան 80 տարիների ընթացքում միջազգային հանրությունը շարունակում է ջանքեր գործադրել՝ մարդու իրավունքների սպառնալիքները կանխող արդյունավետ մեխանիզմների ձևավորման ուղղությամբ, սակայն շատ անդամ պետություններ դեռևս պատշաճ ջանքեր չեն գործադրում Մարդու իրավունքների հռչակագրով սահմանված սկզբունքների ապահովման ուղղությամբ։

Մարդու իրավունքների սպառնալիքներ են շարունակում մնալ պատերազմները, համավարակները, որոնք ավելի ցայտուն դրսևորվեցին 2020 թ․ Covid-19 համավարակի տարածմամբ։



նյութի աղբյուր