Զոհվածների անուններն ի՞նչ եք անում։ Այսպիսին է ՔՊ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի արձագանքը հարցին, թե ինչու զոհվածների անունները չեն հրապարակվում։
Նրա խոսքով, ծնողները գիտեն, հերիք է.
«Այ քեզ բան»,- հավելեց նա։
Անդրանիկ Քոչարյանն էլ շարունակեց .
«Անուններ եք ուզո՞ւմ. շուտով»։
Նշենք, որ քիչ առաջ Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ զոհերի թիվն այս պահի դրությամբ 135 է, բայց թիվը վերջնական չի:
Նարե Գնունի