Ես ամուսնացել եմ ու վաղուց ապրում եմ Երևանում, երեխեքս էլ ստեղ են ծնվել: Բայց արմատներով Գորիսից եմ: Գորիսում են ապրում քույրս իրա ընտանիքով, մայրս ու եղբորս ընտանիքը: Որ լսեցի, կարդացի տեսա էլի կռիվա սկսել ու էս անգամ արդեն ՀՀ-ի վրա են խփում դրանք: Միանգամից վազել եմ խանութ, որ տերմինալով հեռախոսս լիցքավորեի զանգեի մերոնց լուր իմանայի:
Տենց իրար խառնված գնում եմ խանութ մեկ էլ խանութի դիմաց ջահել տղերք էին կանգնած իրանցից մեկի ավտոյի շուրջ ու երաժշտությունն էլ քոքած բարձր, ասում, խոսում էին, ոնց որ պատերազմը չգիտեմ որտեղ էր ու իրանց հետ կապ չուներ: Արդեն կեսօր էր, նենց չի տեղյակ չէին լինի, հետն էլ սաղ հեռախոսների մեջ:
Էլ սիրտս չդիմացավ, ասեցի պտի մոտենամ խոսամ հետները: Մոտեցել եմ ասում եմ, այ բալեք ջան, այ տղերք ջան, դուք տեղյակ եք սահմանին ինչ վիճակա, պատերազմա, ձեր տարիքի տղերքը էս պահին կյանքի ու մահու կռիվ են տալիս, դուք էս ինչ եք անում: Ես չեմ ասում, գնացեք սահման պահեք, բայց գոնե հարգեք, արդեն զոհեր ունենք էդքան,
ցավը ձերը չի, ձեր ախպերները չեն, ձեր երկիրը չի՞: Ցաներդ տանեմ, մի արեք տենց: Սպասում էի, որ հեսա ինձ ինչ ասես կասեն, էն էլ տղերքից մեկն ասեց՝ արա ճիշտա ասում, մեռանք ասելով անջատի երգդ, ասում ես ցրվենք: Պտտվեցին ասեցին՝ ներող մորքուր ջան, էլ չի կրկնվի ու անջատեցին երգը:
Ախր սաղ ազգը պիտի համախմբվի ու հասկանա, որ ցավը մենակ զոհվածի ընտանիքինը չի, ցավը մենակ էտ մարզում ապրողինը չի, մեր հայրենիքը մի հատ ա ու էտ սաղինսա, պիտի սրտներս ցավա ամեն մի միլիմետրի համար, ոչ թե անտարբեր լինենք: Անտարբեր եղանք, որ արդեն կրակոցը հասավ Հայաստան: