Сб. Июл 2nd, 2022

Առավոտյան աղոթք

Լույսը բացվելիս՝ ողորմությունդ էլ ծագիր ինձ վրա, Եվ արևի հետ՝ քո արդարության արեգակը թող մտնի սիրտս նեղ. Փառքիդ ճառագայթը մտքիս խորհրդարանում թող ջահավորվի. Եվ խաչակնքումը խաչիդ՝ մարմնիս և հոգուս մեջ թող տարածվի՜ համասփյուռ:

Քեզ եմ հանձնում այսօր քո հորինած տաղավարը՝ Այնտեղ բնակվող պահապան հոգուս հետ միասին. Զի դու ես Աստված անքնին, Ամենակարողդ ամենքի համար և ամեն բանում բովանդակապես, Օրհնյա՜լ հավիտյանս. ամեն:

Տե՛ր, եթե շրթներս բացես, բերանն իմ կերգի օրհնությունը քո: Գոհանում եմ Քեզանից, ո՜վ Տեր իմ և Աստված իմ, և օրհնում ու փառավորում Քո սուրբ անունը, որ պահեցիր այս գիշեր Քո ծառային բոլոր վտանգներից ու փորձություններից՝ խաղաղությամբ հասցնելով առավոտյան այս ժամին: Եւ արժանացրիր տեսնելու Քո ողորմության լույսը: Ամեն:


Սուրբ Գրիգոր Նարեկացի, հատված Աղոթագրքից, Բան ՁԴ:Տե՛ր, եթե շրթներս բացես, բերանն իմ կերգի օրհնությունը քո: Գոհանում եմ Քեզանից, ո՜վ Տեր իմ և Աստված իմ, և օրհնում ու փառավորում Քո սուրբ անունը, որ պահեցիր այս գիշեր Քո ծառային բոլոր վտանգներից ու փորձություններից՝ խաղաղությամբ հասցնելով առավոտյան այս ժամին: Եւ արժանացրիր տեսնելու Քո ողորմության լույսը: Ամեն:

Գոհանում եմ Քեզանից, Ո՜վ Տեր իմ և Աստվա՛ծ իմ.Եվ օրհնում ու փառավորում
Քո սուրբ անունը,Որ պահեցիր այս գիշեր
Քո անարժան ու մեղավոր ծառային
Բոլոր վտանգներից ու փորձություններից,
Խաղաղությամբ հասցնելով Առավոտյան այս ժամին Եվ արժանացրիր Քո ծառային տեսնելու Քո ողորմության լույսը:
Ամեն:

Սուրբ ես, Տե՜ր Աստված մեր, հզոր և փառավորյալ, դու, որ նստում ես քերովբեական կառքի վրա և իբրև լույս ծագում արարածներիդ վրա: Լուսավորիր մեզ, Տեր, առավոտյան այս ժամին, որպեսզի երբ ցերեկվա լույսը ծագի՝ մեր վրա ծագի նաև քո գթությունը, ով Մարդասեր:
Հեռացրու մեզանից, Տեր, սատանայի խաբեությունները և բոլոր սուրբերիդ բարեխոսությամբ՝ խորտակիր նրա բռնությունը: Պտղաբեր դարձրու մեր երկիրը, սնելու համար մեզ՝ քո ծառաներին, որ միշտ փառավորում ու ներբողում ենք ամենասուրբ Երրորդությանդ. այժմ և միշտ, հավիտյանս հավիտենից:
Ամեն

Գոհանում եմ Քեզանից, ո՜վ Տեր իմ և Աստված իմ, և օրհնում ու փառավորում Քո սուրբ անունը, որ պահեցիրայս գիշեր Քո անարժան ու մեղավոր ծառային բոլոր վտանգներից ու փորձություններից՝ խաղաղությամբ հասցնելով առավոտյան այս ժամին: Եւ արժանացրիր տեսնելու Քո ողորմության լույսը: Ամեն:

Հայ՛ր մեր, որ երկնքում ես, սուրբ թող լինի Քո անունը, Քո արքայութունը թող գա, Քո կամքը թող լինի երկրի վրա, ինչպես որ երկնքում է:
Մեր հանապազօրյա հացը տո՛ւր մեզ այսօր. և թո՛ղ մեզ մեր պարտքերը, ինչպես և մենք ենք թողնում մեր պարտապաններին:
Եվ մի՛ տանիր փորձության, այլ փրկի՛ր մեզ չարից, քանզի Քոնն է արքայությունը և զօրությունը և փառքը հավիտյանս. ամեն:

Առավոտյան աղոթք , չարից փրկվելու զորավոր աղոթք, Տե՛ր, եթե շրթներս բացես, բերանն իմ կերգի օրհնությունը քո