Դերասանուհի
Ծնվել է 1972թ. դեկտեմբերի 1-ին, Երևանում: Սովորել է Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնին կից դերասանական ստուդիայում`
Կարպ Խաչվանքյանի արվեստանոցում: Ուսումնառության տարիներից մասնակցել է բոլոր ներկայացումների զանգվածային տեսարաններին և հաճախ խաղացել էպիզոդիկ դերեր:
Ուսումն ավարտելուց հետո աշխատում է նույն թատրոնում` որպես դերասանուհի: Այդ տարիներին խաղացել է Ա.Այվազյանի «Ուշ լինի, նուշ լինի» օպերետում` կերտելով
Անի Քոչարյանը՝ սպասվելիք պրեմիերաների, իր ու ընտանիքի ինքնամեկուսացած առօրյայի և այլ թեմաների մասին – Showbiz.am
Նազիկի դերը: Խաղացել է նաև հետևյալ ներկայացումներում` Դ.Պսաֆասի «Պահանջվում է ստախոս» (Նիցա Կիցա), Ժ.Անանյանի «Տեր, մի թող մեզ անտեր» (Երիտասարդ կին), Ջ.Պատրիկի «Տարօրինակ միսիս Սևիջ» (Ֆերրի), Հ.Պարոնյանի «Ատամնաբույժն արևելյան» (Երանյակ) և այլն: Նկարահանվել է մի շարք
հեռուստասերիալներում` «Հարևաններ», «Երեք կյանք» և այլն: