Вс. Окт 2nd, 2022

Կանանց միամսյակի քեֆ՝ բյուջեի հաշվին. ծախսվել է մոտ մեկ միլիոն

168.am-ի տեղեկություններով՝ կանանց միամսյակի շրջանակներում Քրեակատարողականծառայության (ՔԿԾ) պետ Սերգեյ Ատոմյանը մոտ մեկ միլիոն դրամ է ծախսել ՔԿԾկենտրոնական մարմնում տոնական խնջույքների համար:

ՔԿԾ—ում մի ամսվա ընթացքումերկու անգամ պետբյուջեից այդ նպատակի համար գումար ծախսելը կարծես թե ճոխություն չէ, երբ ամեն ամիս ՔՊ—ական կառավարության շնորհիվ ավելանում է ՀՀ պետական պարտքը, էլ ավելի ծանրանում քաղաքացիների սոցիալ—տնտեսական կյանքը։

Բնական է, պատերազմով ամեն ինչ չի ավարտվում, կյանքը շարունակվում է, բայց պատերազմից հետո առավել ևս բարոյականության նշույլներ ունենալու պարագայում պետք էր խնայել ամեն մի կոպեկը, և խնջույքներն անձնական միջոցների հաշվին կատարել։

Երևանամերձ ռեստորաններից մեկում ճոխ միամսյակը միայն ՔԿԾ կենտրոնական մարմնի կանանց մասնակցությամբ տոնող ՔԿԾ ղեկավարությունը, հետաքրքիր է, իսկ կանանց միամսյակի շրջանակներում ՔԿ հիմնարկներում աշխատող կանանց ի՞նչ նվեր մատուցեց, տոնական հավելավճա՞ր միգուցե…

Բյուջեի հաշվին ՔԿ հիմնարկներում աշխատող կանայք արդյո՞ք գնացին որևէ տեղ՝ կանանց միամսյակը նշելու, թե՞ դրան արժանի էին միայն ընտրյալները: