Կաֆեներում նստած, զորքի կենացը խմելով՝ պատերազմ չէինք հաղթելու… Եվ թող ինձ չպատմեն այդ մանկամիտ խոսքերը, թե… Արծրուն Հովհաննիսյան
«Դուք, կաֆեներում նստած, մեր կենացը նույնիսկ խմելով, զորքի կենացը խմելով, պատերազմ չէինք հաղթելու, չէ՜, չէինք հաղթելու:
Եվ թող ինձ չպատմեն այդ մանկամիտ խոսքերը, թե ամբողջ ճշմարտությունն ասեիք, որ չասեիք մենք հաղթելու ենք, մենք կհելնեինք կգնայինք կկռվեինք: Գնու՞մ եք: Այժմ մի քիչ էլ չափազանցված
տեղեկություններ են ստանում սահմանից, բոլորդ գնու՞մ եք սահման: Ասում եմ՝ շատ հաճախ չափազանցված, նույնիսկ փոքր բանը մի հատ շատ մեծ ահարկու բան ներկայացված գրվում է՝ Վարդենիսի մասին, Գորիսի մասին, Սև լճի մասին:
Գնու՞մ եք: Տենց բոլորդ ազգովի գնում եք կռիվ, հա՞: Եկեք մենք չխաբենք մեզ, մենք դասեր չենք քաղել ու քսանհինգ տարի այս ժողովրդին հայրենասիրություն չենք դաստիարակել»: Մանրամասներն առաջարկում ենք դիտել ստորև ներկայացված տեսանյութում՝