Чт. Дек 1st, 2022

«Հայկական ժամանակի» տեղեկություններով՝ հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ, մոտավորապես՝ 10 զոհ և 6 վիրավոր:

Գերեվարվել է 11 զինծառայող, ունենք 2 մարտական դիրքի կորուստ:

Կարդացեք նաև՝ Սյունիքում 6 զինծառայող է գերեվարվել. տեսանյութ

Ադրբեջանի Զինված ուժերը կարողացել են դուրս գալ Երևան-Գորիս մայրուղու երկայնքով տեղակայված բարձունքներ

Դիտեք նաև՝

Հավելենք, որ ժամը 15։00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում էական փոփոխություններ չի կրել։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։

Ընթանում են տեղային մարտեր՝ հրետանային միջոցների, զրահատեխնիկայի և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ։

Հակառակորդն ունի զրահատեխնիկայի և մարդուժի մեծ կորուստներ։ Հայկական կողմից զոհերի և վիրավորների մասին տվյալները ճշտվում են։ Այս պահին հստակ հայտնի է 4 վիրավորի մասին։