Ср. Фев 1st, 2023

Մի քանի օր առաջ գործից շուտ տուն եկա: Դուռը բաց էր, դրսից ձայներ էր լսվում: Արդեն հասկացա, որ մի բան այն չէր: Մտա տուն ու տեսա, որ մայրս ու կինս վիճում են, նրանք ինձ չէին տեսել: Կինս ահավոր բարձր տոնով գոռում էր մորս վրա, մայրս էլ նստած լացում էր:

Էդ պահին արյունը գլխիս տվեց, չհասկացա էլ թե ոնց, հասա ու ապտակեցի կնոջս, երբ տեսա, որ մորս վրա գոռում ա, մայրս էլ լացում ա: Ու Ինձ թվում էր ես ճիշտ եմ: Կինս վեր կացավ, լացելով հավաքեց իրերն ու գնաց:

Հետո մայրս սկսեց ներողություն խնդրել ինձնից, թե բա ների ինձ տղա ջան, ես վատ բան եմ արել, դրա համար էլ նստած լացում քի, կինդ էլ գոռում էր:

Հարևաններիս մոտ կնգանիցդ եմ բամբասել, վատ վառեր եմ ասել իրա հասցեին, ինքն էլ լսել ու գժվե էր: Դե հա գիտեմ, որ վատ բան եմ արել, դրա համար էլ ամաչում էի իմ արածից:

Մորս ասածներից հետո, երբ սառեցի, հասկացա, որ ես ինձ ահավոր վատ եմ պահում, ու սկսեցի ամաչել նրանից, որ կնոջս խփել եմ: Հիմա ես ինձ չեմ ներում, որ ձեռք եմ բարձրացրել նրա վրա, նա անգամ իմ մասին լսել չի ուզում: Ասում է, որ էլ երբեք չի վերադառնա ինձ մոտ: Մի խոսքով ահավոր վիճակում եմ, ես իմ ձեռքով քանդում եմ ընտանիքս: