Вт. Фев 27th, 2024

Հաջորդ շաբաթ՝ դեկտեմբերի 5-ին մեկնարկելիք ԱԺ նստաշրջանում խորհրդարանի վերջնական քննարկմանն ու հաստատմանն է ներկայացվելու 2024թ-ի պետբյուջեի նախագիծը:

Նիկոլ Փաշինյանը և նախարարները նույնպես գնալու են խորհրդարան:

Պետական բյուջեի նախագիծն ԱԺ-ում ընդունվելու է պարզ մեծամասնական կարգով, այսինքն՝ նիստին ներկա պատգամավորների մեծամասնության կողմ քվեարկությամբ:

Ընդդիմադիր ֆրակցիաները հայտարարել են, որ դեմ են քվեարկելու բյուջեի նախագծին:

ԱԺ կանոնակարգ օրենքի 91-րդ հոդվածը սահմանում է պետական բյուջեի մասին օրենքի նախագծի չընդունման դեպքում

Կառավարությունն Ազգային ժողով պետական բյուջեի նախագիծ է ներկայացնում քվեարկությունից հետո` երկշաբաթյա ժամկետում, որը քննարկվում և քվեարկվում է մեկ ամսվա ընթացքում:

Սակայն, ի տարբերություն ավագանու, ՔՊ-ն այստեղ որևէ խնդիր չունի, քանի որ խորհրդարանում մեծամասնություն է կազմում, և անկախ ընդդիմության քվեարկությունից, կարող են ընդունել բյուջեն:



նյութի աղբյուր