Сб. Окт 1st, 2022

Հարգելի՛ ընթերող տեսանյութը տեղադրված է ամենավերջում․

Մինչ դա մի փոքր ինֆորմացիա

Էդուարդ Հովսեփի Շարմազանով (նոյեմբերի 8, 1975, Ալավերդի, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հունական ծագմամբ հայազգի քաղաքական գործիչ, նախկին ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ։

Կենսագրություն
Ծնվել է 1975 թվականի նոյեմբերի 8-ին Լոռու մարզի Ալավերդի քաղաքում, հունական ընտանիքում։
1997 թվականին ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտ պատմաաշխարհագրական ֆակուլտետի պատմության բաժինը, 2000 թ.` ՀՊՄԻ հայոց պատմության ամբիոնի ասպիրանտուրան,

2006 թ.` Եվրոպայի խորհրդին կից Մոսկվայի քաղաքական հետազոտությունների դպրոցը։
Մանկավարժական գիտությունների թեկնածու։ Թեման՝ «Գարեգին Նժդեհի մանկավարժական հայացքները»։ Մի շարք գիտական, հրապարակախոսական հոդվածների, «Գարեգին Նժդեհը և ռազմական մանկավարժության հիմնահարցերը» մենագրության հեղինակն է։

1995 թ. հիմնադրել է Ալավերդու ուսանողական «Զարթոնք» միությունը, 1997-1999 թթ. եղել է ՀՊՄԻ ուսանողական գիտական ընկերության ղեկավարը։ 1999-2002 թթ. աշխատել է թիվ 159 կրթահամալիրում՝ որպես ուսուցիչ, 2002-2005 թթ.` ՀՊՄԻ ուսանողական խորհրդի նախագահ, ռեկտորի օգնական, ՀՊՄՀ Հայոց պատմության ամբիոնի դասախոս, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության փոխնախագահ։

2005 թ. հունիսի 1-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ վարչապետի օգնական

2007 թ. հունիսի 6-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է ՀՀ վարչապետի օգնականի պաշտոնից:

ՏԵՍԱՆՅՈՒԹԸ՝