Ուղղաթիռով բժիշկների թիմը` անհրաժեշտ դեղորայքով և բժշկական պարագաներով այս պահին մեկնեց դեպի Ստեփանակերտ` օգնության հասնելու:
Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից՝ նշելով, որ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում, տեղի ունեցած պայթյունից տուժած մեր հայրենակիցներին։
Ստեփանակերտի կենտրոնական հիվանդանոցում պացիենտները նախապատրաստվում են տեղափոխման։
Հիշեցնենք երեկ՝ սեպտեմբերի 25-ին, Ասկերանի շրջանում գտնվող վառելիքի պահեստում տեղի էր ունեցել խոշոր պայթյուն:
Պայթյունի հետևանքով ԱՀ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն», «Արևիկ» բուժմիավորում, Իվանյան համայնքի բուժական կետ և ռուս խաղաղապահների բուժկետում ընդունել են ընդհանուր առմամբ 290 հիվանդ` տարբեր աստիճանի այրվածքներով։
Կան զոհեր, 13 մարմին չճանաչված է, կան բազմաթիվ անհետ կորածներ, որոնց մասին տվյալները ճշտվում են: