Ср. Фев 1st, 2023

Այս իշխանության քաղաքականությունը սա է՝ ցավ տամ, ցավդ մոռանաս։ Նրանք կանգ չեն առնում։ Շատերն են գրում, և իրավացի՝ ինչու՞ հիմա չեն աղմկում Սուրմալուի, հղի կնոջ, անթիվ անհամար զոհերի, մեր տարածքների կորստի շուրջ։ Սա էլ կմոռացվի։

Իրավացի մտահոգություն է, որը շատերը փորձում են կապել ժողովրդի կարճ հիշողության , ոչ պայքարող տեսակի հետ։ Այստեղ մի մեծ բայց կա։ Սա փորձեք կապել իշխանության քաղաքականության հետ։ Նման բան կա՝ ցավ տամ, ցավդ մոռանաս։ Այս իշխանությունը որդեգրել է այս սկզբունքը։ Մի, երկու, երեք, չորս, քսան․․․ հասցրած հարվածներով, ցավով չի բավարարվում։ Անընդատ հարվածում, խփում, ցավացնում է, որ մարդը մոռանա նախորդ ցավը, տառապանքը։ Երբեք կանգ չի առնում։

Ահավոր դեպքերից հետո, պոչը քաշում, լռում է։ Երբ արդեն աղմուկ- աղաղակից հետո հողին են հանձնում իր զոհերին, նա հայտնվում է։ Ինչպե՞ս է լինում հայտնությունը։ Իր ֆեյքերի միջոցով սկսում է իր վարկածն ամրապնդող գրառումներ տարածել, հետո կամաց- կամաց երևում են նրա նազիր վեզիրները, վերջում հայտնվում է ինքը ու սկսում բացատրություն տալ։ Ձեռագիրը համարյա նույնն է՝ աննշան փոփոխություններով։ Իսկ վերջում, որպեսզի մոռացվի նախորդ հարվածը, նոր հարված է հասցնում ու մարդիկ կենտրոնանում են դրա վրա։ Սա է ողջ գործընթացը։ Մարդիկ ցավից ուշքի չեն գալիս, որ նախորդ ցավի մասին հիշեն։

Նույնը անում է նաև հիմա։ Արդեն սցենարներ են շրջանառվում։ Ոնց որ կապիտանին հերոսացնում են արդեն։ Ինքնասպանություն է կամեցել գործել ու նման բովանդակությամբ։ Ես հավատում եմ, որ կապիտանը ինքնասպանություն կամեցած լինի գործել՝ բայց ինչու՞ համար, այդպես էլ ոչ ոք չի իմանա։ Չի իմանա ու չի էլ կենտրոնանա, որովհետև իր բնույթի համաձայն, այս իշխանությունը շատ շուտով այնպիսի հարված կհասցնի, որ դա էլ կմոռանա ժողովուրդը։

Միացեք մեզ նաև TELEGRAM-ում