Ср. Фев 28th, 2024

Դեկտեմբերի 6-ին նշվում էր Փաստաբանի օրը և փաստաբանության ձևավորման 105-րդ ամյակը։ Փաստաբանությունը, որպես իրավաբանական օգնություն ապահովող ինստիտուցիոնալ համակարգ, Հայաստանում առաջին անգամ ներդրվել է 1918թ.-ին՝ Հայաստանի առաջին հանրապետության օրը։ Միջոցառման բացման առաջին խոսքը տրվեց Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանին։

Միջոցառմանը ներկա էին դատավորներ, փաստաբաններ, իրավաբաններ, Փաստաբանների պալատի խորհուրդը, ԶԼՄ ներկայացուցիչներ, Արցախի փաստաբանների պալատի նախագահը եւ արցախցի փաստաբաններ, որոնց համար անակնկալների օր էր։

2023 թվականը փաստաբաների համար բարդ տարի էր, հարձակումներ փաստաբանների դեմ, ակցիաներ, դատապարտող հայտարարություներ, ինչը փաստաբանական համայնքին ոտքի կանգնեցրեց։Փաստաբանների կողքին էին լրտվամիջոցները բոլոր ժամանակներում եւ իրավիճակներում, ինչը գնահատվեց միջոցառման ժամանակ։ Փաստաբանական ինստիտուտի հետ արդյունավետ համագործակցության և հանրության իրավագիտակցության բարձրացմանը նպաստելու համար պարգեւատրվեցին

ArmLur.am– լրատվականը, Հանրային երկրորդ հեռուստաընկերությունը, Հանրային ռադիոն եւ iravaban.net-ը։ Ժողովուրդ օրաթերթի գլխավոր խմբագիր Քնար Մանուկյանը միջոցառմանը հանդես եկավ ելույթով։

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում։



նյութի աղբյուր