Ср. Авг 17th, 2022

1988 թվականից մասնակցել է արցախյան ազատամարտին։ 1992 թվականին նշանակվել է ԼՂՀ պաշտպանական առաջին շրջանի (Հադրութի շրջան) Էդիլուի Ձորակի կամավորական գումարտակի հրամանատար։ 1992-1993 թվականներին եղել է Էջմիածնի

կամավորական գումարտակի հրամանատար կապիտանի, ապա՝ մայորի կոչումով։ 1993 թվականին նշանակվել է 83-րդ ԱՄՀ բրիգադի հրամանատար (փոխգնդապետ)։ 1994 թվականին ստացել է գնդապետի կոչում։ 1996-2000 թվականներին գեներալ-մայորի կոչումով նշանակվել է ՀՀ ՊՆ առաջին կորպուսի հրամանատար։ 2000 թվականին ստացել է գեներալ-լեյտենանտի կոչում։ 1988 թվականի

գարնանը՝ Էջմիածնի կամավորական առաջին, ամռանը՝ Հադրութի շրջանի Էդիլլու, Հախուլլու, Աղբուլաղ, Խումանջուղ, Բլութան, Դորդուկչի և Մելիքաշեն գյուղերի ինքնապաշտպանական ջոկատների ընդհանուր հրամանատար։ 1990-ին ձերբակալվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տեղակայված ԽՍՀՄ ներքին զորքերի կողմից, դեկտեմբերին փախել է

բանտարկությունից։ 1989-1993 թվականներին մասնակցել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարավային սահմանների

պաշտպանական մարտերին, 1992-1994 թվականներին՝ Հայաստանի Հանրա[4] պետության հարավարևելյան և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտակերտի շրջաններում ծավալված մարտական գործողություններին։ Ղեկավարել է Հադրութի շրջանի Հողեր գյուղի ազատագրական գործողությունը՝ ստանձնելով նույն շրջանի ենթատարածքի պաշտպանությունը։

Պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Մարտական խաչ» 1-ին աստիճանի. «Ոսկե արծիվ» և Երկրապահ Կամավորական Միության «Սպարապետ Վազգեն Սարգսյան» շքանշաններով։

2000թ. Մանվել Գրիգորյանը Քոչարյանին զգուշացնում է՝ հանկարծ չփորձի Մեղրին փոխանակել։

Մանրամասները կարող եք դիտել ստորև ներկայացվող տեսանյութում։