Пн. Янв 30th, 2023

Աստղիկը, որ Ալավերդու քոլեջի սան էր, նոյեմբերի տասին ընկել է իրենց տանը մոտ գտնվող քարափից։ Նրան տեղափոխել են նախ Ալավերդու հիվանդանոց, ապա որոշում է կայացվել տեղափոխել Երևան։ Ցավոք սրտի, Աստղիկի կյանքը փրկել չի հաջողվել։

Այս օրերին Աստղիկին ճանաչող բոլոր մարդիկ մեծ ցավ ու ափսոսանք են ապրում։ Բոլորն էլ Աստղիկին ճանաչում են կյանքով ու սիրով լի աղջնակի, որը ակտիվորեն մասնակցում էր քոլեջի միջոցառումներին, ուներ ընկերներ։

Սակայն Աստղկն ուներ նաև անձնական խնդիրներ։ Նրա ծնողներն ամուսնալուծված էին։ Աստղիկն իր եղբոր հետ ապրում էր հայրիկի ու տատիկի հետ։ Աստղիկին ճանաչողներից շատերը չեն հավատում այն վարկածին, թե Աստղիկը միտումնավոր է ընկել քարափից։

Շատերը կարծում են, թե Աստղիկը տան աղբն է թափել ու սայթաքել, վայր է ընկել, քանի որ գետինը թաց է եղել։ Ալավերդու քոլեջն իր հարթակում Աստղիկի մասնակցությամբ կադրեր է տեղադրել՝ ափսոսալով իրենց լավագույն սաներից մեկի անժամանակ մահը։