Пт. Дек 2nd, 2022

Հայկական հողի վրա Ադրբեջանի բռնության էսկալացիան անընդունելի է։ Այս մասին Twitter-ում գրել է ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնեն։

«Հայաստանի դեմ մահաբեր բռնությունների այս աճը կշարունակվի, եթե ԵԱՀԿ-ին կից ԱՄՆ առաքելությունը, Պետդեպարտամենտը եւ միջազգային հանրությունը անհապաղ եւ վճռական դիվանագիտական քայլեր չձեռնարկեն։

Պնդումները, թե երկու կողմերն էլ մեղավոր են, անտեսում են այն փաստը, որ ադրբեջանական զորքերը գրոհում են Հայաստանի ինքնիշխան տարածքը եւ ահաբեկում անմեղ բնակիչներին։ Սա միջազգային իրավունքի նպատակաուղղված խախտում է, որը միայն կոգեւորի Ալիեւին, եթե նրան չկանգնեցնեն»,- նշել է նա։