Пт. Мар 29th, 2024

Սիրող և ողորմած Աստված, օգնիր մեր ընտանիքին, որպեսզի զորանանք հավատքով ու հավատարմությամբ: Օգնիր, որ Քո բարությունից սովորելով, օգնենք ու կարեկից լինենք դիմացինին: Օգնիր, որ մեր ընտանիքում գիտակից խոնարհությամբ Քո փառքն ու մեծությունը պատմվի: Օգնիր, որ մեր ընտանիքում հեզությամբ ապրենք՝ միշտ Քեզ փառք տալով: Օգնիր, որ մեր ընտանիքում յուրաքանչյուր անդամի ու հարազատի նկատմամբ համբերությամբ լցվենք:

Իսկ ամեն բանից առաջ օժտիր մեզ Քո սիրով, որպեսզի այդ սիրով ապրենք ու պտղաբեր լինենք՝ փառք տալով Հորը, Որդուն և Ս. Հոգուն. ամեն: Բոլոր ժամանակներու եւ վայրերու Աստուած, Կը խնդրենք Քեզմէ որ լսես այս աղօթքը անոնց, որոնք զայն կ’արտասանեն բարձրաձայն թէ լուռ: Ընտանիքներու համար, որոնք կը դժուարանան իրարու հետ սիրոյ լեզուով խօսելու.

Ընտանիքներու համար, որոնք կը հրճուին միասին ըլլալով, Ընտանիքներու համար, որոնք քիչով կ’ուզեն ապրիլ որպէսզի ուրիշները աւելի շատ ունենան, Ընտանիքներու համար, որոնք զիրենք տաք պահող, հագուստ չունին կամ անօթի անկողին կը մտնեն. Ընտանիքներու համար, որոնք միասին կը կարդան խօսքերդ: Ընտանիքներու համար, որոնք ժամանակ չեն գտներ միասին ըլլալու.

իմ ընտանիքիս համար. Իմ համայնքիս ընտանիքներուն համար. ներկայ հաւատացեալներու ընտանիքներուն համար. Աշխարհի բոլոր ընտանիքներուն համար: Մենք կ’աղօթենք բոլոր ընտանիքներուն համար,որպէսզի սէրը զօրանայ եւ իրենց ընդմէջէն փայլի ամենուր: Ամէն: