Пт. Мар 29th, 2024

Յուրաքանչյուր երեխայի համար կյանքում չկա ավելի մեծ պաշտպանություն քան մոր աղոթքն ու օրհնանքը: Տեր Հիսուս Քրիստոս, Աստծո Որդի, խնդրում եմ լսիր ինձ, մեղավորիս, քո ողորմությանն եմ հանձնում զավակիս, փրկիր նրան հանուն Քո անվան: Տեր, ներիր նրա բոլոր մեղ քերը, որը նա կկատարի գիտակցաբար և անգիտակցաբար: Տեր,նրան դիր ճշմարիտ ուղու վրա, թող նա քայլի քո ընտրած ճանապարհով, փրկիր նրա հոգին և մարմինը:

Տեր, օրհնիր նրան տանը, տան մերձակայքում, դաշտում, աշխատավայրում, ճանապարհին, ցանկացած վայրում, որտեղ էլ նա լինի: Թող ամեն տեղ նա գտնվի քո իշխանության տակ:Պաշտպանիր նրան բոլոր թռչող գն դակներից, նետերից, դա նակից, թ րից, թույ նից, հր դեհից, մա հաբեր հիվանդություններից: Տեր պաշտպանիր նրան բոլոր տեսանելի և անտես թ շնամիներից, բոլոր տեսակի դժ բախտություններից ու անհաջողություններից: Տեր, նրան հեռու պահիր բոլոր հիվ անդություններից, հեռու պահիր վնասակար սովորություններից և հոգեկան ծանր ապրումներից և վշտից: