Пт. Мар 29th, 2024

Յուրաքանչյուր երեխայի համար կյանքում չկա ավելի մեծ պաշտպանություն քան մոր աղոթքն ու օրհնանքը: Տեր Հիսուս Քրիստոս, Աստծո Որդի, խնդրում եմ լսիր ինձ, մեղավորիս, քո ողորմությանն եմ հանձնում զավակիս, փրկիր նրան հանուն Քո անվան:

Տեր, ներիր նրա բոլոր մեղ քերը, որը նա կկատարի գիտակցաբար և անգիտակցաբար: Տեր, նրան դիր ճշմարիտ ուղու վրա, թող նա քայլի քո ընտրած ճանապարհով, փրկիր նրա հոգին և մարմինը:

Տեր, օրհնիր նրան տանը, տան մերձակայքում, դաշտում, աշխատավայրում, ճանապարհին, ցանկացած վայրում, որտեղ էլ նա լինի: Թող ամեն տեղ նա գտնվի քո իշխանության տակ:

Պաշտպանիր նրան բոլոր թռչող գն դակներից, նետերից, դա նակից, թ րից, թույ նից, հր դեհից, մա հաբեր հիվանդություններից: Տեր պաշտպանիր նրան բոլոր տեսանելի և անտես թ շնամիներից, բոլոր տեսակի դժ բախտություններից ու անհաջողություններից:

Տեր, նրան հեռու պահիր բոլոր հիվան դություններից, հեռու պահիր վ նասակար սովորություններից և հոգեկան ծանր ապրումներից և վշ տից:

Տեր, օրհնիր ինձ, մե ղավորիս ու արժանավորիս, օրհնիր իմ տունն ու իմ զավակների ամեն բացվող առավոտը, երեկոներն ու գիշերները, հանուն Քո անվան, քանի որ Քոնն է արքայությունը և հոզորությունը և փառքը հավիտյանս հավիտենից: Ամեն: