Чт. Мар 28th, 2024

Հանուն Հո՛ր և Որդվո՛ և Հոգվո՛ւյն Սրբո Եվ Լույսի` չարիքի հետքերը սրբող, Եվ մաքրագործող անբասիր Ոգո՛ւ, Որ բուժո՜ւմ է ու վերքե՜րն ամոքում, Որ ներշնչում է Հո՜ւյս, Հավա՜տ ու Սե՜ր Եվ մութ հոգու մեջ վառում է լույսե՜ր: Աղոթում եմ Քեզ, Հա՛յր մեր երկնային, Այս նվիրական, անձնական պահին, Երբ հաղորդակից դարձրել ես հոգուս Քո հավերժական Լույսի՜ն դրախտային, Երբ իմ խոսքերը ծնվում են հիմա`Սեր խոստովանելով լուսե Բարձրյալին, Երբ պարզորոշ են դառնում, ակամա, Անբացատրելին ու անիմանալին: Տե՛ր` իմ ոգեղեն խանդավառության,

Religious concepts, The young man prayed on the Bible in the room and lit the candles to illuminate.

Տե՛ր` իմ հավատքի` զորեղ, անկոտրում, Պարգևիր մեզ Սե՜ր` պտո՜ւղ Էության, Պահպանիր խնդրում եմ Սե՜րը մեր սրտում: Թո՛ղ, որ Արարչի քո մաքո՜ւր Լույսով Մի՛շտ անէանան շողքերը չարի, Թո՛ղ, որ կենսատու, անսահման Հույսով Մեր գոյությունը Բարի՜ն արարի: Քո մաքրագործող Հավատքով լուսե Ներդաշնակ ապրենք Մայր Բնության հետ Եվ կարողանանք տեսնել ու լսել` Արժեվորելով Ճշմարիտն հավետ: Ես խնդրում եմ Քեզ՝ պահպանիր Կյա՜նքը, Իմաստավորիր Գո՛յը երկրային, Որ, վայելելով կյանքի հմա՜յքը, Միշտ արժանանանք Լույսի՜ն երկնային: Ամեն