Ср. Апр 24th, 2024

Արտառոց դեպք Երևանում. Սովետաշենի գերեզմանների որոշ հատվածում հանգուցյալների դագաղները հայտնվել են դրսում

Shamshyan.com-ը հեռախոսազանգեր է ստանում քաղաքացիներից, ովքեր հայտնում են, որ Նուբարաշենի աղբավայրի դիմաց գտնվող՝ ժողովրդին հայտնի Սովետաշենի գերեզմանների որոշ հատվածում հանգուցյալների դագաղները հայտնվել են դրսում։

Ինչպես հայտնոմ է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հատվածում գերեզմանների մեծ մասը համարակալված է, և թափված են մարդկային ոսկորներ։

Հավանաբար, թափառող շների կամ այլ կենդանիների կողմից է այդ ամենը արվել, ու հիմա, եթե պատկան մարմինները հետևություններ չանեն, օրերը տաքանալուն պետ այդ հատվածում տիրելու է սարսափելի վիճակ։

Տեսանյութը ստորև