Чт. Апр 25th, 2024

Շաբաթ օրը՝ հունիսի 3-ին, ժամը 08:43-ի սահմաններում խոշոր վթար է տեղի ունեցել. բախվել են 13 ավտոմեքենա։ Սանկտ Պետերբուրգի ԱԻՆ մամուլի ծառայության հաղորդմամբ` վթարի հետևանքով տուժել է 16 մարդ:

«Նախնական տվյալներով` բեռնատարը դուրս է եկել հանդիպակաց ճանապարհի գոտի, որտեղ բախվել է ավտոմեքենաներին։ Միջադեպի հետևանքով կան տուժածներ»,- հայտնում է դատախազության մամուլի ծառայությունը։

Վթարի հետևանքով վիրավորվել է հինգ տարեկան երեխա, տուժածներից երկուսի վիճակը ծանր է։

Դատախազությունը հետաքննություն է սկսել զանգվածային վթարից հետո։ Միջադեպի մանրամասները ճշտվում են։

Տեսանյութը՝ԱՅՍՏԵՂIMG_7475