Чт. Мар 28th, 2024

Տեր Աստուած մեր, փարատիր ցավերն ու բժշկիր հիվանդությունները քո ժողովրդից և շնորհիր բոլորին կատարյալ առողջություն՝ քո ամենահաղթ խաչիդ նշանով,որով մարդկության տկարությունը կրեցիր և դատապարտեցիր մեր կյանքի և փրկության թշնամուն:

Դու ես մեր կյանքն ու փրկությունը, բարերար և բազումողորմ Աստված: Միայն Դու կարող ես ներել մեր մեղքերը և մեզանից հեռացնել ախտերն ու հիվանդությունները, որին հայտնի են մեր կարիքները:

Բարիքներ պարգևող, առատ ողորմությունդ պարգևիր քո արարածներին՝ յուրաքանչյուրին ըստ իր կարիքի:

Եվ նրանց միջոցով միշտ թող գովաբանվի Ամենասուրբ Երրորդությունդ. այժմ, միշտ և հավիտյանս հավիտենից: Ամեն