Сб. Апр 20th, 2024

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԱԱԾ-ն խուզարկություն է կատարել նաև Սյունիքի մարզի Տեղ գյուղում գտնվող նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հայրական տանը

.Նշենք, որ Սարգսյանների այդ տանը որևէ մեկը չի բնակվում, սակայն այն որպես հայրական օջախ պահպանվում է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Սերժ (Սերժիկ[6][7]) Ազատի Սարգսյան (հունիսի 30, 1954[4][5],

Ստեփանակերտ, ԽՍՀՄ), Հայաստանի Հանրապետության 3-րդ նախագահ (2008-2013 թվականներ, 2013-2018 թվականներ), Հայաստանի խորհրդարանական հանրապետության առաջին վարչապետ (2018, ապրիլի 17 – 2018 ապրիլի 23),

Արցախի հերոս, Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ (2007 թվականից), Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ։

1971 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանը։ 1972-1974 թվականներին ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում։ 1979 թվականին ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը[8]։