Пт. Апр 19th, 2024

Հարգելի՛ ընթերող տեսանյութը տեղադրված է ամենավերջում․

Մինչ դա մի փոքր ինֆորմացիա

Մեր օրերում բազմաթիվ կանայք իրենց դիմելիս ամուսնական կարգավիճակին հղում անելը համարում են վիրավորական[։ Գենդերային լեզվաբանության տեսանկյունից՝ այդպիսի հղումն իրենից ներկայացնում է լեզվում սեքսիզմի առաջացում,

քանի որ ենթադրում է կնոջ կախվածությունը տղամարդուց և կնոջ սոցիալական դրության որոշում՝ տղամարդու հետ նրա ունեցած փոխհարաբերության միջոցով։ Այսօր որոշ լեզուներում, որտեղ ավելի վաղ օգտագործվում էին չամուսնացած կանանց դիմելու հատուկ ձևեր,

այդպիսի ձևերը դուրս են գալիս գործածությունից։ Օրինակ՝ Գերմանիայում «ֆրոյլյայն» դիմելաձևը համարվում է անհարգալից և չի կիրառվում պաշտոնական փաստաթղթերում՝ սկսած 1970-ական թվականներից,

իսկ Ֆրանսիայում և Բելգիայում՝ վարչական փաստաթղթերում «մադմուազել» դիմելաձևը։ 1970-ական թվականներից անգլերենում «միսս» и «միսսիս» դիմելաձևերի շարքում կիրառվում է «միզ» դիմելաձևը (գրավոր տարբերակում՝ Ms.),

իսկ վերջին շրջանում մեծ տարածում է ստանում գենդերային տեսանկյունից չեզոք «միքս» կամ «մաքս» դիմելաձևը
Արևմտյան մշակույթներում «կին» հասկացությունն ավանդաբար բնորոշվում է առաջին հերթին կենսաբանական առանձնահտկությունների միջոցով։

Ինչպես նշում են որոշ հետազոտողներ, սա կապված է հատուկ նշանակության հետ, որն այս մշակույթներում տրվում է բնությանը։

ՏԵՍԱՆՅՈՒԹԸ՝