Чт. Апр 25th, 2024

Հայկական և ադրբեջանական կողմերի միջև հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ընթացող տեղային մարտերի ընթացքում գերեվարված հայ զինծառայողներից մեկին նրա ծնողները ճանաչել են համացանցում շրջանառվող տեսանյութից։

http://asekose.am/filemanager/uploads/2021/11/week-3/syuniq_geriner.jpg

Այս մասին հայտնում է Factor.am-ը՝ հղում անելով իր տեղեկություններին:

Ընտանիքը հայտնել է, որ զինվորը ծառայում էր N զորամասում, բայց վերջին օրերին նրան տեղափոխել են Սյունիք։ ՊՆ մեր աղբյուրները հայտնում են, որ հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի հայկական դիրքերից մեկի հետ կապը կորել է։ Նշենք, որ, ըստ ՊՆ հաղորդագրության, ժամը 14։30-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում շարունակում է ծայրահեղ լարված մնալ։

Հավելենք, որ ժամը 15։00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում էական փոփոխություններ չի կրել։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։

Ընթանում են տեղային մարտեր՝ հրետանային միջոցների, զրահատեխնիկայի և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ։

Հակառակորդն ունի զրահատեխնիկայի և մարդուժի մեծ կորուստներ։ Հայկական կողմից զոհերի և վիրավորների մասին տվյալները ճշտվում են։ Այս պահին հստակ հայտնի է 4 վիրավորի մասին։

Կարդացեք նաև՝ Հայկական կողմն ունի 10 զոհ և 6 վիրավոր. գերեվարվել է 11 զինծառայող, ունենք 2 մարտական դիրքի կորուստ

Սյունիքում 6 զինծառայող է գերեվարվել. տեսանյութ

Ադրբեջանի Զինված ուժերը կարողացել են դուրս գալ Երևան-Գորիս մայրուղու երկայնքով տեղակայված բարձունքներ

Դիտեք նաև՝