Чт. Мар 28th, 2024

Զինվորական կացարանում հրդեհի զոհ դարձած ավագ որդուն՝ Ռոստոմ Ասրյանին կորցրած հայրը՝ Արտակ Ասրյանը վստահեցնում է, որ նախկինում երբեք տղան չէր դժգոհել ծառայությունից, բայց վերջին օրերին անհանգիստ էր։

Հրամանատարի հետ ունեցած կոնֆլիկտից է խոսել, անգամ խնդրել, թե ուզում է այլ տեղ շարունակել ծառայությունը։

Ասրյանը համոզված է՝ զինվորները հրդեհի պատճառ դարձած կապիտան Եղիշե Հակոբյանի հետ խնդիրներ են ունեցել.

«Աֆիցերի հետ կռվել էին, աֆիցերին ծեծել էին զինվորները։ Երկու օր առաջ ուժեղ կռիվ ա տեղի ունեցել։ Իրիկունը որ զանգեց ինձ, վերջին խոսքն էր, ասավ՝ պապ, ստեղից ինչքան շուտ գնամ, էնքան լավ։ Ասեց՝ բոլորի համար էլ վատ ա»։