Пт. Мар 29th, 2024

Հայաստանի Հանրապետության ազգային ան վտանգության ծա ռայությունը բացահայտել է, որ 2013 թ-ից ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի (այսուհետ՝ Կազմակերպություն) Արթիկի, Գյումրու և Ամասիայի օդերևութաբանական կայանների պաշտոնատար անձինք, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, նախնական համաձայնության գալով շահադիտական դր դումներով,իրենց պաշտոնավարման տարիներին՝ տարբեր ժամանակահատվածներում, ընդհանուր թվով տասնյոթ անձանց ձևականորեն ներգրավելով կազմակերպության տարածքային ստորաբաժանումների աշխատանքներում՝ նրանց

կողմից փաստացի աշխատանքի չհաճախելու, գործառութային պարտականությունները չկատարելու պայմաններում, կանխիկ, իսկ հետագայում՝ բանկային փոխանցումների եղանակով, այդ աշխատակիցների անվամբ ելքագրված գումարներից ստացել են աշխատավարձի գումարներ՝ ամսական 60.000-75.000 ՀՀ դրամի չափով:

Այս մասին հայտնում են Ա Ա Ծ-ից։

Մասնավորապես՝ Կազմակերպության հիշյալ պաշտոնատար անձինք, 2014 թվականից մինչև 2020 թվականի հուլիսն ընկած ժամանակահատվածում օդերևութաբանական ստորաբաժանումներում աշխատանքի չհաճախած աշխատակիցների համար կազմել և իրենց ստորագրություններով

հաստատել են իրավունք վերապահող, պաշտոնական փաստաթուղթ և աշխատավարձի հաշվարկման համար հիմք հանդիսացող բովանդակությամբ կե.ղծ փաստաթղթեր, որոնցում կե.ղծ տեղեկություններ են ներառվել նույն աշխատակիցների կողմից աշխատանքի հաճախելու, վերջիններիս աշխատաժամանակի և գործառութային պարտականությունները կատարված լինելու վերաբերյալ, ապա, բովանդակությամբ կե.ղծ փաստաթղթերը


շրջանառության մեջ դնելով, ներկայացրել են վճարման, որի արդյունքում կազմակերպության բյուջեից հիշյալ աշխատակիցների անվամբ անհիմն դուրս են գրվել ընդհանուր, առանձնապես խոշոր չափերի, շուրջ 30.700.000 ՀՀ դրամի չափով աշխատավարձի գումարներ, որից հետո, հիշյալ պաշտոնատար անձինք, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, յուրացման եղանակով դրանք հա փշտ ակել են:

Դեպքի առթիվ Հ Հ Ա Ա Ծ քնն չական դեպարտամենտում Հ Հ քր եական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և Հ Հ քր եական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հան ցագոր ծու թյունների հատկանիշներով հարուցվել է քրե ական գո րծ, կատարվում է նախաքնն ություն։

Ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ` կո ռուպցիոն սխեմայում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի կատարած արարքն անհատականացնելու և համարժեք քր եաիրա վական գնահատական տալու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հան ցա նքի մեջ կասկածվողը կամ մե ղադ րվողը համարվում է անմ եղ, քանի դեռ նրա մե ղավորությունն ապացուցված չէ Հ Հ քրե ական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դա տարանի օրինական ուժի մեջ մտած դա տավճ ռով։