Пт. Апр 19th, 2024

Ամուսնական առաջին գիշերը ավանդական հասկացությամբ նորապսակների սեռական առաջին մեջձեցումն է, որը ուղեկցվում է հարցնացուի դեֆլորացիայով (կուսազրկմամբ):

Ներկայումս զգալի չափով պայմանական հասկացություն է, քանի որ այդ գիշերը կարող է լինել պաշտոնական ամուսնությունից շատ առաջ կամ ամուսնության գրանցումից որոշ ժամանակ անց: Բացի այդ, սեռական մերձեցումը միշտ չէ, որ գիշերն է լինում:

Նույնիսկ սեռական կյանքում անփորձ նորապսակներն են ի վիճակի սեռական մերձեցման, սակայն ամուսնական առաջին գիշերը խիստ կարևոր իրադարձություն է սիհարների կյանքում: Այն պայմանները, որոնք ցանկալի է կատարել առաջին մերձեցման ժամանակ, բավականաչափ պարզ են, բայց դրանց մասին պետք է վաղօրոք մտածել: Մահճակալը չպետք է ճռռա, ցանկալի է, որ սենյակում կիսախավար լինի:

Ամուսինները պետք է հիշեն հիգիենայի մասին: Հարկ է հիշել, որ առաջին սեռական հարաբերության նկատմամբ աղջիկների վերաբերմունքն էապես տարբերվում է տղամարդկանց վերաբերմունքից: Աղջիկների զգալի մասը որոշակի վախ է տածում դրա հանդեպ: Նրանց դուր են գալիս գրկախառնությունները, համբույրները, գուրգուրանքները և քնքուշ խոսքերը, բայց առաջիկա սեռական հարաբերությունը ընկալվում է վախով:

Երիտասարդների համառությունը, աղջկա զգացմունքներն ու ապրումները հաշվի չառնելը, իսկ երբեմն էլբռնությունը կարող են նրան հասցնել հոգեբանական, իսկ եթե աղջիկը դիմադրում է, նաև ֆիզիկական վնասվածքի հաճախ լրջորեն վտանգելով ընտանեկան հետագա կայունությունը:

Պետք է լինել համբերատար, նրբանկատ և ինքնավստահ:

Սեռական առաջին հարաբերությունից հետո հաջորդ հարաբերությունն ցանկալի է կատարել առնվազն մեկ կամ մի քանի օր անց (կուսաթաղանթի պատռվածքների ապաքինումից հետո), նույնիսկ եթե երիտասարդ կինն այնքան էլ չի առարկում ավելի վաղ հարաբերություն ունենալուն:

Ամուսնական առաջին գիշերվա և դաշտանի համընկման դեպքում պետք է իմանալ, որ հարաբերությունն այդ շրջանում ցանկալի չէ:

Հաճախ է պատահում, երբ ամուսնական առաջին գիշերը տղամարդն արագ է լիցքաթափվում (ուժգին և կրքոտ գուրգուրանքներից կամ առաջին սեռաշարժումներից), բայց այդ կապակցությամբ մտահոգվելու կարիք չկա, քանի որ որոշ ժամանակ անց առնանդամը կարող է նորից լարվել, իսկ գրգռման շեմը` նվազել, ինչը կավելացնի հարաբերության տևողությունը: Ինտրավերտ, ամաչկոտ, կասկածամիտ և անվստահ տղամարդկանց առնանդամը կարող է չլարվել կամ հեշտոց մտցնելու պահին թուլանալ,

ինչի հետևանքով սեռական հարաբերությունը կարող է անհաջող ավարտ ունենալ: Այս պարագայում շատ կարևոր է երիտասարդ կնոջ վարքը: Քաջ հայտնի է, որ զուգընկերուհու հանդիմանությունները մեծացնում են զուգընկերոջ անվստահությունը և սեռական մերձեցման հանդեպ վախը:+

Ավելին այստեղ —> Շարունակություն